Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն Փարիզում
Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և նրա եվրոպացի գործընկերների հետ։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։
Հրապարակման համաձայն՝ հանդիպումը կկայանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։ Գագաթնաժողովին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ելիսեյան պալատը հրաժարվել է մեկնաբանել առաջիկա բանակցությունները։
Հանդիպումը կլինի օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում սկսված երկխոսության շարունակությունը, որտեղ քննարկվել է Կիևին երկարաժամկետ աջակցությունը։ FT-ի փոխանցմամբ՝ ֆոն դեր Լեյենը նշել է, որ ԵՄ-ն ունի «բավականին ճշգրիտ ծրագիր» հրադադարից հետո Ուկրաինայում զորքեր տեղակայելու, ինչպես նաև ուկրաինական բանակի համար ֆինանսավորման նոր աղբյուրներ գտնելու համար։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները երաշխավորում է իր ռազմական ներկայությունը՝ որպես Ուկրաինայի անվտանգությանը աջակցելու մաս։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Ուկրաինայի նախագահին։ Նրա հետ զրույցի ընթացքում ամերիկացի առաջնորդը խոստացել է Ուկրաինային պաշտպանություն խաղաղ կարգավորման շրջանակներում՝ նշելով, որ հույս ունի անհապաղ վերականգնել խաղաղությունը։ Ուկրաինական կողմի հետ բանակցություններն ավարտելուց հետո Թրամփը հանդիպել է եվրոպական պատվիրակության հետ։ Այդ գիշեր նա զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և տեղեկացրել նրան Զելենսկիի և եվրոպական երկրների ղեկավարների հետ բանակցությունների ընթացքի մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Հանդիպում եմ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հանդիպում է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ։ Մ...
Հույս ունենք, որ Հայաստանը որևէ սխալ չի անի․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Թուրքիայի Քոնիա քաղաքում ներկա են գտնվել իրենց ռազմաօդային ուժերի «TURAZ...
Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին․ Սոֆյա Հովսեփյան
Շուտով կարթնանաք և վստահ եմ, որ առաջին հարցերից մեկը, որ կառաջանա ձեր մտքում . «Ի՞նչ ուտել այսօր», դրան կհաջորդի գործողո...
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...