Գերմանիայում բացվում է Եվրոպայի ամենամեծ զինամթերքի գործարանը

 Գերմանիայում բացում է Եվրոպայի ամենամեծ զինամթերքի գործարանը, այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։ 


«Rheinmetall-ի ընկերությունը կարող է նմանատիպ օբյեկտներ կառուցել ՆԱՏՕ-ի այլ երկրներում և այդպիսով ստեղծել համաեվրոպական պաշտպանական էկոհամակարգ»,- գրում է գործակալությունը։


Բացմանը ներկա էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ով ասել է, որ նման օբյեկտները  անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անվտանգության, Ուկրաինային աջակցությունը պահպանելու և ապագա ցանկացած ագրեսիա կանխելու համար։


Գործարանը կունենա տարեկան 350,000 հրետանային արկ արտադրելու հզորություն, երբ լիովին շահագործման հանձնվի 2027 թվականին: Կառույցը բաղկացած է երկու շենքից՝ մեկը՝ 155 մմ հրետանային արկերի արտադրության համար, իսկ մյուսը՝ բեռնման, հավաքման և փաթեթավորման համար: Գործարանում կատարված ներդրումները կազմել են 500 միլիոն եվրո:

Քաղաքականություն