Խոցվել է ռուսական երկրորդ հետախուզական A-50 ինքնաթիռը. բոլոր անդամները մահացել են
Սև ծովի շրջանում խոցվել է ռուսական երկրորդ հետախուզական A-50 ինքնաթիռը: Այդ մասին հաղորդել է ռուս պատերազմամետ բլոգեր Վլադիմիր Ռոմանովը։ Նրա պնդմամբ, ինքնաթիռը խոցվել է Մարիուպոլի շրջանից արձակված հրթիռով:
Նա ենթադրում է, որ խոցումը այսպես կոչված «բարեկամական կրակի» հետևանք է: Ռազմական տերմինաբանությամբ այդպես են անվանում սեփական ուժերի կողմից թյուրիմացաբար հասցված հարվածը:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ A-50-ը խոցվել է Կրասնոդարի երկրամասի վրա։ Ուկրաինական Liga.net հրատարակությունը, հղում անելով «անվտանգության և պաշտպանության ուժերում» իր աղբյուրին, գրում է, որ A-50-ը խոցվել է «հետախուզության և ռազմաօդային ուժերի գլխավոր տնօրինության համատեղ գործողության շրջանակում»։
Խոցված A-50 ինքնաթիռի բոլոր 10 անդամները մահացել են: Նրանց թվում են 5 մայոր, 3 կապիտան, մի դրոշակակիր և լեյտենանտ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստա...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետ...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. ՀՀ ՊՆ
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կող...
Զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն. Ուկրաինայի ԱԳ նախարար
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակու...