Նախազգուշացրել էի, որ դժոխք կլինի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պահանջում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից ազատ արձակել գերի ընկած պատանդներին իր երդմնակալության արարողությունից առաջ, հակառակ դեպքում սպառնացել է լուրջ հետևանքներով։
«Ես նախազգուշացրել էի, որ դժոխք կլինի, եթե մինչ այդ պատանդները տանը չլինեին», - ասել էր նա նոյեմբերի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում իր Մար-ա-Լագոյի կալվածքում (Ֆլորիդա նահանգ):
Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ է դա նշանակում, հանրապետականը պատասխանել էր. «Պետք է հասկանան, թե դա ինչ է նշանակում։ Սրա մեջ ոչ մի հաճելի բան չի լինի»։
Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։
Ամերիկացի ընտրված առաջնորդը նաև ասել է, որ նախկինում «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Հարցին, թե արդյոք նա մտադիր է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից, Թրամփը պատասխանել է. «Չեմ կարծում, որ ցանկանում եմ սպանել մեր զինվորներին։ Բայց հիմա էլ չեմ կարծում, որ դա տեղի կունենա, քանի որ կողմերից մեկը ոչնչացվել է»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին համագործակցության առաջարկ է արել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտն...
Լեհաստանի նախագահի վրա թանկ է նստել ՀՀ այցը. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի...
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. «Ժողովուրդ»
ՔՊ-ականները որսի են դուրս եկել. հիմա էլ թիրախում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու շրջակա միջավայրի նախարար Հ...
Ի՞նչ է պահանջում դատախազությունը ԶՈՒ ԳՇ նախկին պետից
Դատախազությունը պահանջում է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված 8 անձանցից բռնագանձել 545 միլիոն դրամը գեր...