ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիտլերի գրած գիրքը` որպես ոգեշնչման աղբյուր ՀԱՄԱՍ-ի համար
ՀԱՄԱՍ-ի գրոհայինները, ոգեշնչված Հիտլերի գաղափարներով, կարդացել են Mein Kampf գիրքը: Այս մասին հայտնել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը:
«Տասնյակ հազարավոր կամ հարյուր հազարավոր մարդիկ աջակցում են ՀԱՄԱՍ-ին իրենց ցույցերով: Ես ուզում եմ ձեզ ցույց տալ մի բացառիկ բան: Սա Ադոլֆ Հիտլերի գիրքն է արաբերեն թարգմանված Mein Kampf: Սա այն գիրքն է, որը հանգեցրեց Հոլոքոստին, որը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի: Սա այն գիրքն է, որը հանգեցրեց նրա հաղթանակին Գերմանիայի ընտրություններում, ինչը հանգեցրեց մարդկության ամենասարսափելի վայրագությանը, որի դեմ պայքարում էին բրիտանացիները:
Այսպիսով, այս գիրքը գտնվել է ընդամենը մի քանի օր առաջ Գազայի հյուսիսում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմաբազայի վերածված մանկական հյուրասենյակում՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից և մարդասպաններից մեկի դիակի վրա։ Եվ նույնիսկ նշումներ էր արված՝ ատել հրեաներին, սպանել հրեաներին, այրել հրեաներին, ջարդել հրեաներին:
Ուստի, բոլոր նրանք, ովքեր երեկ ցույց են արել, ես չեմ ասում, որ նրանք բոլորը պաշտպանում են Հիտլերին, բայց ասում եմ, որ չհասկանալով, թե ինչ է զանգվածային գաղափարախոսությունը, նրանք, ըստ էության, պաշտպանում են այս գաղափարախոսությունը»,- ասել է նա։