Իսրայելը վերսկսել է Բեյրութի արվարձանի հրթիռակոծումը

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները վերսկսել են հրթիռային հարձակումները Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանների վրա։ Այս մասին գրում է ТАСС-ը։ 


Նշվում է, որ ռուսական գործակալությանն այս մասին հայտնել է Հադաս արվարձանում գտնվող ականատեսներից մեկը։ Ըստ աղբյուրի` իսրայելական ինքնաթիռներն առնվազն երկու օդային հարձակում են իրականացրել Գոբեյրի թաղամասում, որը գտնվում է Բեյրութի միջազգային օդանավակայան տանող մայրուղու կողքին:


 «Շատ ուժգին պայթյուններ մեկը մյուսի հետևից լսվեցին Բեյրութի հարավ-արևելյան հատվածում գտնվող Շիյա թաղամասում, որտեղից երկինք բարձրացավ սև ծխի սյուն»,- ասել է գործակալության զրուցակիցը։


 Նրա խոսքով՝ իսրայելական կործանիչներն ու անօդաչու թռչող սարքերը չեն հեռանում Բեյրութի երկնքից։


«Դրանք հարվածում են գրեթե երկու ժամը մեկ»,- ընդգծել է ականատեսը։