Թուրքիայի ԱԳՆ-ից պատասխանել են Նեթանյահուի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Անկարայում դա անվանել են «1915 թվականի իրադարձություններ»՝ նշելով, որ Նեթանյահուի հայտարարությունները «չեն համապատասխանում պատմական և իրավական փաստերին»։
ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Նեթանյահուի խոսքերն «անցյալի ողբերգական իրադարձությունները քաղաքական նպատակներով շահարկելու փորձ են»:
Նշվում է նաև, որ հենց ինքը՝ Իսրայելի վարչապետը, դատարանի առջև է պաղեստինցի ժողովրդի դեմ իրագործվող ցեղասպանության մեջ իր դերի համար և փորձում է կոծկել իր և իր կառավարության կատարած հանցագործությունները:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփի որդին փոստով կասկածելի փոշիով ծրար է ստացել
ԱՄՆ նախկին նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, փոստով անհայտ փոշիով ծրար է ստացել, որից հետո նրա տան մոտ նկատվել...
Արդյունքները՝ Վաղարշապատի 14/34 ընտրատեղամասում
Արդյունքները՝ Վաղարշապատի 14/34 ընտրատեղամասում 1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք -15 2. «Համահայկական ճակատ» կուս...
Փաշինյանը հրաժարվո՞ւմ է «մադրիդյան սկզբունքներից». Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին կայացած Փաշինյանի ասուլիսում, իհարկե, մառազմատիկ, էկզոտիկ և այս կարգի տարաբնույթ» այ...
Այլ տարբերակ չկա. Փաշինյան
Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավա...