Թրամփի որդին փոստով կասկածելի փոշիով ծրար է ստացել

ԱՄՆ նախկին նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, փոստով անհայտ փոշիով ծրար է ստացել, որից հետո նրա տան մոտ նկատվել են բազմաթիվ հրշեջ մեքենաներ և քիմիական պաշտպանիչ հագուստով մարդիկ, պնդում է The Daily Beast-ը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Թրամփ կրտսերի ներկայացուցիչը, ով կարևոր դեր է խաղում իր հոր նախընտրական արշավում, հաստատել է հրապարակմանը կասկածելի նամակագրության մասին տեղեկությունը և ասել, որ իշխանությունները դեռ չեն պարզել, թե ինչ է եղել նամակում, սակայն փոշին մահացու վտանգավոր նյութ չեն համարում:



«Վերլուծությունների արդյունքները միանշանակ պատասխան չեն տվել, թե դա կոնկրետ ինչ է, սակայն տեղում պաշտոնատար անձինք չեն կարծում, որ դա մահացու է»,- The Daily Beast-ը մեջբերում է մամուլի քարտուղարի խոսքը:


Հրապարակման մեջ, հղում անելով երեք աղբյուրների, ասվում է, որ Թրամփ կրտսերը նամակը բացել է Ֆլորիդայի իր տանը, և ծրարի մեջ գտնվող սպիտակ փոշին ցրվել է սենյակում:


«Դոնալդ Թրամփ կրտսերի՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջուպիթեր քաղաքում գտնվող տան մոտ նկատվել են բազմաթիվ հրշեջ մեքենաներ և պաշտպանիչ կոստյումներով մարդիկ»,-գրում է պարբերականը:


Քաղաքականություն