Քաղաքականություն
Փաշինյանը հրաժարվո՞ւմ է «մադրիդյան սկզբունքներից». Իրավունք
Gohar Vardanyan
1 րոպե
248 դիտում
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին կայացած Փաշինյանի ասուլիսում, իհարկե, մառազմատիկ, էկզոտիկ և այս կարգի տարաբնույթ» այլ մտքերի պակաս չեղավ: Դրանց մի կեսին կարելի է վերաբերվել հումորով, մյուսներին՝ որոշակի մտահոգությամբ: Սակայն այդ ցանկում առանձնացան Արցախի հետ կապված մի շարք հայտարարություններ, որոնք լուրջ տագնապի տեղիք են տալիս:
Այսպես, «Իմ քայլի» պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը վերջերս հայտարարել էր, թե Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր է պայմանագրի ստորագրում: Եվ ահա Փաշինյանի ասուլիսի ժամանակ, «սխալ հանելով» ՀՀ արտաքին քաղաքականությունում որոշակի պաշտոնական դիրք ունեցող իր իսկ պատգամավորին, հայտարարեց, թե Արցախի հարցի կարգավորման հարցում կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ որևէ խոսակցություն, աշխատանք չկա:
Կոնկրետ փաստաթուղթ չկան նշանակում է, որ չկան նաև այն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա փաստաթուղթ պատրաստելը տեխնիկական խնդիր է: Փաշինյանը կարծես թե հենց այն մտքին է, որ անգամ այդ սկզբունքները չկան:
Համենայնդեպս, նա նաև ֆիքսեց, որ եթե լինեն քիչ թե շատ ընդունելի նման սկզբունքներ, ապա նա այն կներկայացնի ժողովրդին. «Դա կարող է լինել հանրահավաք, մամուլի ասուլիս, տեսաուղերձ: Եվ կասեմ՝ կա այսպիսի տարբերակ: Դուք թույլ տալի՞ս եք այդ շրջանակում բանակցություններ վարել: Ամենամեծ հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Եկեք հստակ ձևակերպենք, թե ինչ ենք ուզում: Եվ կառավարությանն ասենք՝ ահա սա է քո խնդիրը: Թե չէ գնում ենք բանակցությունների, մեղադրում են, որ վաճառել ենք...»:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
309
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
251
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
458
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
305
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
261
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
155