Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը։
Պատրիկ Բեթ Դեյվիդի հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է՝ ես կարծում եմ, որ Քնեսեթը բանաձև է ընդունել այդ կապակցությամբ, չնայած որ չի ընդունվել որպես օրենք:
Հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ դա չի արել, Նեթանյահուն պատասխանել՝ ես հենց նոր արեցի դա։
Հավելենք՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման քայլը միայն «ռազմավարական քողարկում» է, եթե չհաջորդի Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի խզումը և ճնշումը Թուրքիայի վրա՝ ժխտումից հրաժարվելու պահանջով:
Համբարյանի խոսքով՝ «անհնար է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ շարունակելով աջակցել Բաքվին Արցախի էթնիկ զտումների և միջազգային իրավունքի խախտումների հարցում»:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Հովհաննիսյանը մեղադրեց հայկական ԶԼՄ-ներին` կեղծ լուրեր տարածելու մեջ
Հայաստանի իշխանությունները համատարած ապատեղեկատվություն չեն տարածում։ Այդ ձեւակերպումը ոչ մի ընդհանուր բան չունի իրականո...
Տիգրան Աբրահամյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին. NEWS.am
Ցանկացած իրավիճակում ցանկացած զորավարժություն երբ դիտարկման ենք ենթարկում, մեկ դրույթ կա, որը միշտ անփոփոխ է․ եթե այդ զո...
Հաղորդում էր ներկայացվել դատախազություն, վերջինս ուղղորդել էր Հատուկ քննչական ծառայություն, ՀՔԾ-ն էլ հարուցումը մերժել էր. Պաշտպան. «Հրապարակ»
«Նոր միջնորդություններ չկան, սպասում ենք նիստին, նիստի օրը դեռ հայտնի չէ»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Գ...
«Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտել են Ազգային ժողովի արտահերթ նիստը
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստան»-ը հունիսի 22-ին բոյկոտել են Ազգային ժողովի արտահերթ նիստը: Նշենք, որ իշխող «...