
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վեց շրջանների էներգետիկ օբյեկտների վրա

Ռուսական ուժերը հերթական զանգվածային հարվածն են հասցրել Ուկրաինայի վեց շրջանի՝ Սումիի, Պոլտավայի, Դոնեցկի, Չեռնիգովի, Խարկովի և Զապորոժիեի էներգետիկ ու գազատրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։
«Վնասները գնահատվում են։ Հարձակումների վայրում աշխատում են արտակարգ և փրկարարական ծառայությունները»,- հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։
Կիևն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է «ջեռուցման սեզոնի նախօրեին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու գիտակցված քաղաքականությունը, որը «քաղաքացիական բնակչության դեմ էներգետիկ ահաբեկչության հերթական ակտն է»։
Նախնական տվյալներով՝ ուկրաինական ստորաբաժանումները ոչնչացրել են 74 անօդաչու թռչող սարք երկրի հյուսիսում, հարավում և արևելքում, գրանցվել է 21 անօդաչու թռչող սարքի հարված 9 վայրում: