Էրդողանն ավելի քան 13 հազար դոլարի դատական հայց է ներկայացրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 13 հազար դոլարի դատական հայց է ներկայացրել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի փաստաբան Հուսեյն Այդընը։
«Արտահերթ համագումարում Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելի հնչեցրած անհիմն մեղադրանքների և «խունտա» ու այլ վիրավորական արտահայտությունների պատճառով Անկարայի առաջին ատյանի քաղաքացիական դատարան 500 հազար թուրքական լիրայի (ավելի քան 13 հազար դոլար) չափով հայց է ներկայացվել ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ։ Բացի այդ Անկարայի գլխավոր դատախազություն քրեական դիմում է ներկայացվել նախագահին վիրավորելու փաստով», - Х սոցցանցում հայտնել է փաստաբանը։
Ապրիլի 6-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Ժողովրդահանրապետական կուսակցությունը 21-րդ համագումարն է անցկացրել։ Կուսակցության նախագահ է վերընտրվել Օզելը։ Նա, ելույթ ունենալով համագումարում, հայտարարել է, որ հանրապետությունում անցկացված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենք «առաջին կուսակցությունն» են Թուրքիայում։ Քաղաքական գործիչը մեղադրել է իշխանություններին մրցակիցների նկատմամբ ուժ կիրառելու մեջ՝ Էրդողանի վարչակազմին անվանելով «խունտայի վարչակազմ»։
Նմանատիպ հոդվածներ
Եթե ՀՀ-ն չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշի Ադրբեջանը. Հասանով
Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները: Այս մասի...
Զախարովան կոչով դիմել է ՀՀ-ին և Ադրբեջանին
ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ռուսաստանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտն...
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է կալանավորվել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը ձերբակալվել, ապա ազատ էր արձակ...