Քաղաքականություն
ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել սեպտեմբերի 1-ին
Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը Չմիավորման շարժման երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար երկու հիմնական պայման է առաջադրվել:
«Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, մյուսը ՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը։ Դրանցից մեկն արդեն կատարված է։ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն արդեն ԵԱՀԿ գործող նախագահին համատեղ ուղերձ են հղել Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ: Սպասվում է, որ վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին»,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը:
Նմանատիպ հոդվածներ
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց. Միրզոյան
Ինչու է պաշտոնից ազատվել ՊՆ 5-րդ կորպուսի հրամանատարը. «Ժողովուրդ»
ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ
WRed