Թուրքիան թշնամի պետություն է. իսրայելցի նախարար
Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիքլին «i24 News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի կարող համարվել Իսրայելի գործընկեր և պետք է դիտարկվի որպես «թշնամի պետություն»։
Չիքլին կոչ է արել ամբողջությամբ խզել Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Գազայում թուրքական զինուժի հնարավոր ներկայությունը կարող է հանգեցնել «Իսրայելի պաշտպանության բանակի» (IDF) և Թուրքիայի զինված ուժերի միջև ուղիղ բախման։
Իսրայելցի նախարարի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ձևավորվել են երկու սուննիական ճամբարներ. «մեկը՝ Թուրքիայի, Քաթարի և Սիրիայի ներկայիս իշխանությունների մասնակցությամբ ձևավորված արմատական իսլամիստական բլոկը, մյուսը՝ Բահրեյնի, Մարոկկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Հորդանանի գլխավորած ճամբարը»։
Չիքլին ընդգծել է, որ Թուրքիան ներկայումս տեղակայվել է «արմատական ճամբարում»՝ սպառնալով տարածաշրջանային կայունությանը։
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...