Արտաշատում երկու կին իրար են ծեծել. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է
Արտաշատում երկու կին վեճի են բռնվել և ծեծել միմյանց: Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ կանանցից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է սկզբում Արտաշատի հիվանդանոց, որից հետո վիճակը վատթարացել է և կնոջը տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտորն, գրում է Shantnews.am-ը:
Բժշկական կենտրոնից մեզ հաղորդեցին, որ հիվանդանոց տեղափոխված 64-ամյա կինը գանգուղեղային ծանր վնասվածք ունի և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, արհեստական շնչառության ապարատին է միացված:
Հայտնի է, որ կինը բնակվում է Արտաշատում գտնվող չգործող բժշկական հաստատության շենքում և օծանելիքի պատճառով երեկ վիճել է նույն շենքի 53-ամյա բնակչուհու հետ, որը այդ պահին ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել:
Այժմ իրավապահները պարզում են դեպքի մանրամասները:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել, լրագրողների հետ զրույցում այսօ...
Ինձ համար անակնկալ էր. Մակունցը՝ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու հայտարարության մասին
«Վահե Գրիգորյանի հայտարարությունն առնչվում է սահմանադրական որոշակի դրույթների մեկնաբանությանը, իսկ, ինչպես գիտենք, Սահմա...