Սամվել Կարապետյանին 3-րդ անգամ են հարցաքննել. «Ժողովուրդ»
ԱԱԾ մեկուսարան՝ գործարար Սամվել Կարապետյանի մոտ, դարձյալ քննիչ է գնացել ու հարցաքննել, այս անգամ ենթադրյալ փողերի լվացման գործով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարարը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհեթեթություն է։
Փաստացի՝ գործարար Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեի կողմից 3 անգամ հարցաքննվել է. 2 անգամ «մեր ձեւով» արտահայտության համար, եւ մեկ անգամ էլ՝ փողերի լվացման մեղադրանքի շրջանակում։
Ըստ տեղեկությունների նրա վերջին հարցաքննությունը կարճ է տեւել. գործարարը պնդել է, որ այն, ինչի համար իրեն մեղադրում են, անհիմն անհեթեթություն է, եւ ըստ էության այլ ասելիք չի եղել, որովհետեւ, փաստաբանների գնահատմամբ, սա հնարովի մեղադրանք է:
Հիշեցնենք, որ ՍամվելԿարապետյանը իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց հետո: Հակակոռուպցիոն դատարանը օրերս կրկին երկարաձգեց գործարարի կալանքը, որը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում։
Նմանատիպ հոդվածներ
Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր բանակից. Փաշինյան
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժա...
Քրեորեն կպատժվեն, եթե ապացուցվեց, որ մեծ բիզնեսը տրոհում են հարկերից խուսափելու համար. Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը գիտի մինչև 24 մլն շրջանառություն ունեցողներին հարկերից ազատելու ռիսկե...
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը
Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհ...
Տարվա ավարտին 18 օր է մնացել, նո՞ր ենք գիտակցել, որ այս վարկերի կարիքը կա․ Գորգիսյան
Կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ քննարկմանն է ներկայացրել վարկային 4 համաձայնագրեր, որոնցով Հայաստանն ավելի քան 1...