Կարող եք ցմահ բանտարկություն էլ տալ ինձ, վախեցող չկա. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը սրբազանի օրագիրը գործով անթույլատրելի ապացույց ճանաչելու մասով։ Դատարանի կարծիքով՝ պաշտպանական կողմի փաստարկները բավարար չէին ապացուցելու, որ վարույթն իրականացնող մարմինն իմացել է, որ փաստաբանը ցանկացել է մասնակցել խուզարկությանը, և որ խոչընդոտվել է փաստաբանների մասնակցությունը խուզարկությանը։
«Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ապացույց ձեռք բերող քննչական գործողությունն իրականացնողը քննիչն է, որի անձը պարզ է։ Հետևաբար, տեսագրություն կատարողի առումով այսօր դատարանը չի կարող արձանագրել, որ առկա է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ձեռք բերված ապացույց»,- ասել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի կարծիքով՝ ապացույցը ձեռք է բերվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ կատարված խուզարկությամբ։
Միջնորդության մեջ փաստաբանները մատնանշել էին, որ սրբազանի կեցավայրում խուզարկությունն իրականացվել է առանց պաշտպանների մասնակցության, իսկ տեսանկարահանումն իրականացվել է անհայտ՝ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից։
«Խորը ցավով եմ ասում` այնքան բացահայտ ու ակնհայտ եք... Դատարանի այն ձևակերպումները, որոնք համահունչ են մեղադրանքի կողմի հետ, թույլ է տալիս համոզվելու, որ դատարանն արդեն վերջնական որոշում կայացրել է»,- նշել է պաշտպան Երեմ Սարգսյանը։
Դատարանի որոշմանն արձագանքել է նաև Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունենում, նույնիսկ ծիծաղելի չէ։
«Ավելի խիստ գնահատականներ էլ կարող եք տալ։ Կարող եք ցմահ բանտարկություն էլ տալ ինձ։ Վախեցող չկա»,- ասել է Աջապահյանը։
Իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ մեղադրվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հիմնական դատալսումները մոտեցան ավարտին։ Նախագահող դատավորը ժամանակ կտրամադրի եզրափակիչ ելույթներով հանդես գալու համար։
Նմանատիպ հոդվածներ
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
Բերետավորները Դանիել սարկավագին բացի ծեծելը պատառոտել են նաև նրա սքեմը
Բերետավորները Դանիել սարկավագին բացի ծեծելը պատառոտել են նաև նրա սքեմը:Ծեծելիս էլ ասել են «խփի, խփի Հայր սուրբ ա»: Այդ մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեյրան Օհանյանը՝ Անդրանիկ Քոչարյանից ստացած հաղորդագրության մասին
Այսօր ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քչարյանը գրառում կատարեց, որում նշում էր, որ հաղորդագրություն է ուղարկել Սեյրան Օհանյանին՝...
ՀՀ-ն ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 անհատական թթվածնային կոնցենտրատոր. ԱՆ
Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 հազար կորոնավիրուսային հ...