Ուկրաինան ստիպված չի լինի ենթարկվել այն ամոթին, որը «ռուսները» անվանում են «փոխզիջում»․ Զելենսկի

 «Ուկրաինան պատմության մեջ այլևս երբեք չի ստիպված լինի ենթարկվել այն ամոթին, որը «ռուսները» անվանում են «փոխզիջում»»,- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։


«Մեզ անհրաժեշտ է արդար խաղաղություն։ Ինչպիսին կլինի մեր ապագան, մենք ենք որոշում։ Եվ աշխարհը գիտի դա։ Եվ աշխարհը հարգում է դա։ Հարգում է Ուկրաինան», - նշել է պետության ղեկավարը։


Նրա խոսքով՝ սա հենց այն Ուկրաինան է, որը նա պատկերացնում էր Միացյալ Նահանգներում մեկ շաբաթ առաջ։


«Այսօր և՛ ԱՄՆ-ն, և՛ Եվրոպան համաձայն են. Ուկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի։ Ուկրաինան նվաճել է իր անկախությունը։ Ուկրաինան զոհ չէ, այլ մարտիկ է։ Ուկրաինան չի խնդրում, այլ առաջարկում է դաշինք և գործընկերություն։ Եվ այսպես են ճանաչում Ուկրաինան։ Ոչ թե որպես աղքատ ազգական, այլ որպես ուժեղ դաշնակից», - ասել է Զելենսկին։


Նա վստահ է, որ Ուկրաինան կհասնի կայուն, հուսալի և երկարատև խաղաղության։

Քաղաքականություն