
Իսրայելի ռմբակոծությունները Եմենում շարունակվում են. կան զոհեր և վիրավորներ

Եմենի մայրաքաղաք Սանայի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 35-ը՝ վիրավորվել, հայտնում է «Ալ Մասիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Քաղաքացիական պաշտպանության ուժերը և փրկարարները աշխատում են Իսրայելի ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մարելու և զոհերի որոնումների ուղղությամբ։
Հավելենք՝ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի շրջաններին։ Տեղի բնակիչները հայտնել են, որ հարվածները թիրախավորել են նախագահական համալիրի և հրթիռային բազաների մոտ գտնվող տարածքները։
Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ հարվածների թիրախը եղել են Հիզիզ և Ասր էլեկտրակայանները, որոնք, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ռազմական նպատակներով էներգիայի կարևոր աղբյուրներ են։