Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են զորքեր ուղարկել Գազայի հատված․ Միջազգային ԶԼՄ-ներ
Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են մասնակցել Գազայում ստեղծվելիք Միջազգային կայունացման ուժերին (ISF) և անհրաժեշտության դեպքում զորքեր ուղարկել տարածք։ Այս մասին, ըստ թուրքական մամուլի, հայտարարել են անվտանգության աղբյուրները՝ նշելով, որ Անկարան արդեն պատրաստել է համապատասխան ստորաբաժանումները և սպասում է հրամանին։
Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ը աջակցում է թուրքական ներկայությանը, մինչդեռ Իսրայելը դեմ է դրան։ Թուրքիան, որպես հրադադարի երաշխավոր, պնդում է, որ պետք է ներգրավված լինի գործընթացում և մասնակցի Գազայի կայունացման գործողություններին։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին նշել էր, որ եթե Գազայում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի աջակցած գործընթացը առաջ չպաշարի, դա «հսկայական ձախողում» կլինի ամբողջ աշխարհի համար։ Նա շեշտել էր, որ Գազայի կառավարումը պետք է անցնի վստահելի պաղեստինյան քաղաքացիական կառույցների ու նրանց վերահսկողության տակ ձևավորված ոստիկանությանը։
Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է հույս հայտնել, որ Իսրայելը չնայած իր առարկություններին, վերջապես թույլ կտա թուրքական զորքերի ներգրավումը ISF-ի կազմում։
Նմանատիպ հոդվածներ
Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Կամբոջայի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թաիլանդին «դաժան և անօրինական գործողությունների» մեջ՝ նշելով, որ դեկտ...
Իսրայելական ուժերը Լիբանանում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող տուն
Իսրայելական ուժերը Լիբանանի Նաբատիե նահանգի Ադաիսսա գյուղում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող մի տուն։ Բացի այդ...
Կամբոջան պատրաստ չէ բանակցությունների․ Թաիլանդի ԱԳ նախարար
Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկետակեուն կարծում է, որ Կամբոջան պատրաստ չէ թաիլանդա-կամբոջական սահմանին...
Կիևը Եվրոպայից 1 միլիարդ եվրո է ակնկալում ամերիկյան զենք գնելու համար
Կիևը նախատեսում է մինչև 2025 թվականի վերջը Եվրոպայից ստանալ ևս մոտ 1 միլիարդ եվրո՝ ամերիկյան զենք գնելու համար, հայտնում...