Սամվել Կարապետյանի ընտանիքի համար շատ աջակցության ծրագրեր ենք արել. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Սամվել Կարապետյանի օրինակն ունենալով, արդյո՞ք գործարարների համար ՀՀ-ն գրավիչ է ներդրումային առումով, թե` ոչ, ասել է.
«Հայաստանի անկախության ընթացքում երբևէ այնպիսի բարենպաստ ներդրումային միջավայր չի եղել Հայաստանում, ինչքան 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։
Դա բոլորը գիտեն, անկախ քաղաքական հայացքից, անկախ այդ գործարարն ինձ սիրում է, իշխանությանը սիրում է, թե՝ ոչ: Մենք քիչ առաջ խոսում էինք Կարապետյանների ընտանիքի մասին, Կարապետյանների ընտանիքի համար Էկոնոմիկայի նախարարությունը և Կառավարությունը բազմաթիվ աջակցության ծրագրեր են իրականացրել, և բոլորի համար էլ իրականացնում է, որպեսզի Հայաստանում շարունակեն ներդրումներ անել և տնտեսական գործունեություն ծավալել», - ասել է Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության բոլոր գործարարների կողքին է: Չի կարող գործարարն իրեն դիմել և նա այդ հարցին ընթացք չտա:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է լինելու օկուպացված տարածքների հետ․ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանը 30 տարի անց ապաշրջափակվում է։ Այս մասին այսօր իր ուղերձում հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ինչպե՞ս...
Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ. Ռուբիո
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնություն է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը: Այս մաս...
Փաշինյանը՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը խաղաղության համաձայնագրում չներառելու մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօրվա ուղերձում խոսել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը խաղաղության համաձայնագրո...
Փառք Աստծո, վերջին 7 տարիներին տնտեսական իրավիճակը երբեք անբարենպաստ չի եղել․ Փաշինյան
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին։«Փառք Աստծո, վերջին 7 տար...