Քաղաքացիներն ինձ նման հասկացել են՝ առանց այդ որոշման խաղաղություն հնարավոր չէ. Փաշինյանը` Ղարաբաղյան շարժման մասին
Ես Ղարաբաղյան շարժմանը մասնակցել եմ յոթերորդ դասարանից և Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ իմ՝ որպես վարչապետ փորձառության և վերլուծություն հետևությունն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ես այդ հայտարարությունը արել եմ 2025 թվականի մարտին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հետո հայտարարել եմ, որ ես այդ ուղեգծով եմ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը և եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարում են, որ այսպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել», - նշել է վարչապետը և հավելել է` ենթադրում եմ, որ աշխարհի առաջին և միակ վարչապետն եմ, ով կոչ է արել հեղափոխություն անել այն պարագայում, երբ որ քաղաքացին համաձայն չէ հռչակված ռազմավարության հետ։
«Հասկացան, որ այն դրույթը, որ ես առաջ եմ քաշել, որ ցավոք երկար ժամանակ և գուցե ի սկզբանե՝ ի տարբերություն մեզ, այլոց ընկալումը Ղարաբաղյան շարժման այլ է եղել և նրանք ընկալել են, որ դա շատ հարմար լծակ է, որպեսզի օգտագործվի, որ Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը, բարեկեցությունը չկայանան և պետք է խոստովանել, որ այդ լծակը արդյունավետ օգտագործվել է», - նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Հայտնում են ԶԼՄ-ները:Պատգամավորը համապատասխան դիմո...
Նախարարը` ԱՄՆ դեսպան, Թորոսյանը` նախարար
Auroranews-ի տեղեկությունների Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ...
Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցող քաղաքացիներին գումար են առաջարկել. կա 3 մեղադրյալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավա...
ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ՝ կառավարելու է. Փաշինյան
ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է այդ ճանապարհը, այլ՝ կառավարելու է։ Բիզնես կառավարում է իրականացնելու: Այս մասին...