Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին չպետք է ֆիզիկապես և հոգեպես վնասի ինքն իրեն․ Պապուաշվիլի
Եթե Եվրամիությունը ցանկանում է լինել խաղաղ նախագիծ, ապա չպետք է Վրաստանից պահանջի, որ նա փչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Կբացատրեմ ևս մեկ անգամ։ Եթե ուզում ես լինել խաղաղ նախագիծ, ապա պատերազմի մեջ գտնվելով՝ պետք չէ երեք պատերազմ անցած երկրից պահանջել սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչն արել է Բրյուսելը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապուաշվիլին։
«Ինչպես նշել է Պապուաշվիլին, Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին չպետք է ֆիզիկապես և հոգեպես վնասի ինքն իրեն։ Այն, որ Եվրամիությունը ստեղծվել է հանուն խաղաղության՝ դեռ չի նշանակում, որ այն ավտոմատ կերպով խաղաղություն է բերում, ընդգծել է խոսնակը։ Որպեսզի ԵՄ-ն լինի խաղաղ նախագիծ, այն չպետք է ֆինանսավորի ծայրահեղականությունը, զբաղվի զրպարտությամբ և ոտնձգություն անի Վրաստանի հազարամյա արժեքների նկատմամբ»,- գրել է Պապուաշվիլին։
Հիշեցենենք՝ Վրաստանում ԵՄ պատվիրակությունը երեկ Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ պնդելով, որ ԵՄ-ն ստեղծվել է խաղաղության համար և Վրաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումները նշանակում են, որ երկիրը կդառնա այդ խաղաղության նախագծի մաս։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Թրամփը Հայաստանն անվանեց Ալբանիա և չկարողացավ արտասանել Ադրբեջան բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չկարողացավ արտասանելԱդրբեջան բառը և նույնիսկ Հայաստանը անվանեց Ալբանիա։«Տեսնո՞ւմ եք։ Դա...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...