Փաշինյանը դատապարտել է Իրանի դեմ հարձակումները՝ կոչ արելով հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրությանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:
Կողմեը գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում համագործակցության զարգացման դինամիկ և հեռանկարային միտումի, ինչպես նաև բարձր մակարդակներում երկխոսությունների ու պատվիրակությունների փոխանակումների կապակցությամբ։
Ավելին երկրների առաջնորդները նշեցին բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների կարևորությունը՝ միտված երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մոտեցումների համադրմանը և համագործակցության ընդլայնմանը: Կողմերը շեշտեցին, որ անկախ միջազգային իրադրության փոփոխությունից՝ նրանք կշարունակեն 2 հանձնառու մնալ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համակողմանի փոխգործակցության զարգացմանը:
Դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ վերջին հարձակումը` Փաշինյանը կոչ արեց հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Կանոնադրությանը և միջազգային իրավունքին, ընդգծեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին ու նորմերին, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգմանը, միջազգային սահմանների անձեռնմխելիությանն ու անխախտելիությանը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառելուն, միմյանց ներքին գործերին չմիջամտելուն, վերահաստատեցին խաղաղ համակեցության ու բարիդրացիության վրա հիմնված հարաբերությունները։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Թրամփը Հայաստանն անվանեց Ալբանիա և չկարողացավ արտասանել Ադրբեջան բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չկարողացավ արտասանելԱդրբեջան բառը և նույնիսկ Հայաստանը անվանեց Ալբանիա։«Տեսնո՞ւմ եք։ Դա...