Ռազմական

Գազայում հումանիտար աշխատողների սպանությունները հասել են ռեկորդային մակարդակի

Ofelya
Գազայում հումանիտար աշխատողների սպանությունները հասել են ռեկորդային մակարդակի

Հումանիտար աշխատողների սպանություններն անցյալ տարի մոտ մեկ երրորդով աճել են՝ հասնելով գրեթե 400-ի, ինչը 1997 թվականից ի վեր գրանցված «ամենամահացու տարին» է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը, փոխանցում է  «Reuters»-ը:


Նրա խոսքով՝  ՄԱԿ-ի և այլ տվյալների համաձայն՝ Գազայում հակամարտությունը շարունակում է բարձր մակարդակի հասցնել մարդասիրական անձնակազմի մահացության մակարդակը։


Ըստ «Հումանիտար աշխատողների անվտանգության տվյալների բազայի», ընթացիկ տարում արդեն 265 աշխատակից է սպանվել, որոնցից 173-ը գտնվել են Գազայում։ Նույն տվյալների համաձայն՝ Սուդանում էլ այս տարի սպանվել է 36 մարդասիրական նպատակներով աշխատող անձինք, իսկ Ուկրաինայում՝ երեք։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250