Ուկրաինայում գերմանացի զինվորներ չեն լինի. ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը դեմ է արտահայտվել գերմանական զորքերի Ուկրաինա ուղարկելուն, նույնիսկ պատերազմի հնարավոր ավարտից հետո՝ որպես խաղաղապահների։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։


«Եթե մենք զորքեր տեղակայենք նաև Ուկրաինայում, կարող է բավարար ուժեր չունենանք»,- ասել է նախարարը՝  շեշտելով, որ խաղաղապահ առաջադրանքները կարող են իրականացվել առանց Բունդեսվերի ներգրավման։


Հավելենք՝ մայիսին ստեղծված բրիգադը նախատեսված է ՆԱՏՕ-ի արևելյան թևը Ռուսաստանից եկող սպառնալիքի դեմ ամրապնդելու համար։ Նախատեսվում է Գերմանիայից մոտ 5000 զինվորական և քաղաքացիական անձ տեղակայել Լիտվայում։ Այժմ այնտեղ տեղակայված է մոտ 700 գերմանացի զինվոր։ Լիտվացի պաշտոնյաների խոսքով՝ բրիգադը պետք է լիովին գործունակ լինի մինչև 2027 թվականը։ Ուկրաինայի հետ կապված հայտարարության առթիվ Գերմանիայի ԱԳ նախարարն արժանացել է խիստ քննադատության ինչպես իր կուսակիցների, այնպես էլ քաղաքական հակառակորդների կողմից։

Քաղաքականություն