Հասարակություն

4 մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է. եղանակը Հայաստանում

4 մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է. եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Հաղորդագրության համաձայն` քամին…

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Հաղորդագրության համաձայն` քամին կինի հյուսիսարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:


«Oգոստոսի 17-21-ին Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–նշված է հաղորդագրության մեջ։


Երևան քաղաքում նույնպես օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Օգոստոսի 19-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Նմանատիպ հոդվածներ

«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը

Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250