Թրամփը հետաձգել է Ռուսաստանի դեմ խոստացած պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է նոր պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Հաշվի առնելով տեղի ունեցածը, չեմ կարծում, որ հիմա դրա մասին պետք է մտածեմ: Գուցե երկու կամ երեք շաբաթ անց մտածեմ դրա մասին, բայց մենք հիմա դրա մասին պետք չէ մտածենք: Այս մասին հայտնել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները շատ լավ են անցել:
«Դա շատ ջերմ հանդիպում էր: Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք համաձայնության», - նշել է Սպիտակ տան ղեկավարը: Նա հավելել է, որ Պուտինը ոչ միայն աջակցում է Ուկրաինայում խաղաղության գաղափարին, այլև ցանկանում է, որ դա տեղի ունենա:
Թրամփը նշել է, որ հրադադարը և խաղաղ կարգավորումը այժմ կախված են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից և խորհուրդ է տվել Կիևին համաձայնության գալ Մոսկվայի հետ: Պուտինի հետ բանակցություններից առաջ Թրամփը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահը հրաժարվի դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, նա կբախվի շատ լուրջ հետևանքների: Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը նշել է, որ եթե բանակցությունները հաջող լինեն, կարող է տեղի ունենալ Զելենսկիի հետ եռակողմ հանդիպում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը տեղի է ունեցել Ալյասկայի Անքորիջ քաղաքում: Թրամփի և Պուտինի բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե, չնայած Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դրանք կարող են տևել 6-7 ժամ:
Նմանատիպ հոդվածներ
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Ինչ պահանջներ է ներկայացրել Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
Reuters-ը հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է, թե ինչ պահանջներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ո...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Օվերչուկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օվեր...
Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ն...