Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Օվերչուկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։
Վերջին անգամ ՀՀ վարչապետը ՌԴ է այցելել հուլիսին, որտեղ նա մասնակցել է Ալթայում անցկացվող միջազգային բնապահպանական համաժողովին։
Հավելենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ Երևան կայցելի՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը։
Նա լրագրողներին ասել է, որ ուղևորությունը նախապես է ծրագրվել։
«Այցը կապված է նրա հետ, որ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական կարգավորման մեջ նորմատիվ իրավական ակտ (ՀՀ կառավարության որոշում) է առաջացել, որը, մեր կարծիքով, հակասում է ԵԱՏՄ իրավունքին», – պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով, որ այդ հարցը կքննարկվի Երևանում։
Քանի որ դրանից հետո Վաշինգտոնում արդեն եռակողմ հանդիպում է կայացել, ստորագրվել է հռչակագիր՝ Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, ակնկալվում է, որ Օվերչուկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի նաև բանակցությունների արդյունքները։
«Հնարավոր է` Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հետ հանդիպում լինի և մենք որոշ նրբություններ քննարկենք, որոնք նախևառաջ կապված են Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր են Հարավային Կովկասում իր շահերին վերաբերող հարցերը, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցությունների զարգացումը։
«Հաջորդ շաբաթվա վերջին նախատեսվում է հանդիպում նաև ադրբեջանական կողմի հետ, մենք այնտեղ ևս կքննարկենք այդ հարցերը, այնպես որ, շարժ կա», – հավելել է Օվերչուկը:
Հարցին` արդյոք այդ հանդիպումը կլինի Բաքվում, Օվերչուկը պատասխանել է, որ հանդիպումը «կկայանա Ռուսաստանում»:
Նմանատիպ հոդվածներ
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Ռուսաստանից արձագանքել են «Թրամփի ուղի» նախագծին
«Թրամփի ուղի» նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առն...
Բոլորդ էլ նույն սանրի կտավն եք, ու ի վերջո եփվելու եք նույն կաթսայում. Չախոյանը` Նարեկ Կարապետյանի հայտարարության մասին
Զավեշտ է, երբ Սամվել Կարապետյանի եղբորորդին պնդում է, թե Սերժի ու Քոչարյանի հետ չեն համագործակցելու։ Այս մասին ֆեյսբուքյ...
Հայաստանի մի դիրքորոշումը մեր համար շատ կարևոր է. Կապանում Իրանի պատվավոր հյուպատոս
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Փեզեշքիանի հետ։ Այն, ինչ որ մեզ ասել են, սահմանը և Իրանի այդ կարմիր...