Էմանուել Մակրոնը՝ Թրամփի և Պուտինի հանդիպման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում խոսել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական առաջնորդների հետ բանակցությունների մասին՝ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումից հետո։
«Մենք համաձայն ենք, որ Ուկրաինային աջակցելը և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը կարևոր է այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է նրա ագրեսիվ պատերազմը և քանի դեռ հաստատված չէ ամուր և կայուն խաղաղություն, որը հիմնված է Ուկրաինայի իրավունքների նկատմամբ հարգանքի վրա։ Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անսասան անվտանգության երաշխիքներով», - նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը դրա հետ կապված հայտարարել է, որ ողջունում է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ իրենց ներդրումն ունենալու հարցում։
«Մենք կաշխատենք այդ ուղղությամբ նրանց և «ցանկացողների կոալիցիայի» մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ շուտով կրկին կհանդիպենք՝ կոնկրետ առաջընթացի հասնելու համար։ Կարևոր է նաև դասեր քաղել վերջին 30 տարիների փորձից, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու արմատացած միտումից։ Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ՝ մեր շահերը միասնության և պատասխանատվության ոգով պաշտպանելու համար։ Ֆրանսիան շարունակում է մնալ Ուկրաինայի կողքին», - եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Ինչ պահանջներ է ներկայացրել Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
Reuters-ը հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է, թե ինչ պահանջներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ո...
Օտարերկրյա զինված ուժեր չեն տեղակայվելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների երկայնքով. Իրանի ԱԳՆ
Թեհրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը, չի պարզեցնում և չի թերագնահատում ոչ մի խնդիր: Այս մասին հայտնել...
Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ն...