Որ երկներն են համարվում զբոսաշրջության համար ամենավտանգավորը
Զբոսաշրջության համար անվտանգությունը մնում է առաջնային: 2025 թվականին մի շարք երկրներ համարվում են ծայրահեղ վտանգավոր զբոսաշրջիկների համար՝ պատերազմների, հանցավորության, ահաբեկչության, քաղաքական անկայունության պատճառով:
Ըստ խաղաղության գլոբալ ինդեքսի (GPI)՝ Ռուսաստանը գլխավորում է 2025 թվականի ցուցակը՝ համարվելով ամենավտանգավոր երկիրը: Ուկրաինայի դեմ պատերազմը, ահաբեկչության սպառնալիքը և ռազմականացման բարձր մակարդակը ստեղծում են ծայրահեղ ռիսկեր: ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն խորհուրդ է տալիս խուսափել ճանապարհորդությունից՝ դասակարգելով երկիրը որպես «Չճանապարհորդելու» (Level 4):
Հաջորդը Ուկրաինան է, որտեղ հրթիռային հարվածները, չպայթած զինամթերքը և խաթարված ենթակառուցվածքներն զբոսաշրջիկների համար ստեղծում են կյանքին սպառնացող վտանգներ: International SOS-ը Ուկրաինայի որոշ շրջաններ գնահատում է որպես ծայրահեղ ռիսկային, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը տվել է Level 4 կարգավիճակ:
Սուդանը նույնպես խիստ վտանգավոր է քաղաքացիական պատերազմի պատճառով, որը ներառում է բախումներ զինված ուժերի և ապստամբ խմբավորումների միջև: Զբոսաշրջիկներին սպառնում են բռնություններ, առևանգումներ և անկայունություն, իսկ արտակարգ ծառայությունները գրեթե բացակայում են: Այս երկիրը ևս դասակարգվում է ռիսկային երկրների շարքին:
Իրաքում ահաբեկչությունը, կրոնական բռնությունները և անվտանգության այլ խնդիրները շարունակում են սպառնալ զբոսաշրջիկներին: Առևանգումների և հարձակումների վտանգը բարձր է, իսկ 2025 թվականին ռիսկային գոտիներն ընդլայնվել են: Իսկ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը խիստ վտանգավոր է էթնիկ զինված խմբավորումների և հիվանդությունների պատճառով: Զբոսաշրջիկները բախվում են հանցագործությունների և առևանգումների։
Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում ընտրել ավելի անվտանգ ուղղություններ և մշտապես ստուգել պաշտոնական աղբյուրները՝ արդի տեղեկությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
Օգոստոսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Ձերբակալվել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի հաշվառման քննական բաժնի պետը և ևս 14 անձ
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչու...
«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը
Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆե...
Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում. Փաշինյան
Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։ Այս մաս...