Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ Թրամփը կարող է վերափոխել Կովկասը. The Financial Times
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շնորհիվ Թրամփը կարող է վերափոխել Կովկասը: Այս մասին գրում է The Financial Times պարբերականը։
Միևնույն ժամանակ, հոդվածում նշվում է, որ առանց հստակ անվտանգության ռազմավարության՝ խաղաղության խոստումը դատապարտված է ձախողման։
Շեշտվում է, որ Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածության վերսկսումը բարդ խնդիր է ստեղծում հարևան Վրաստանի համար, որն արագորեն Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունից անցել է հակաամերիկյան հռետորաբանության։
«Թրամփի սիրախաղերը Թբիլիսիի հարևանների հետ վտանգում են մեծացնել ներքին ճնշումը հիմնականում արևմտամետ հանրության կողմից, որը դժգոհ է Վրաստանի մեկուսացումից»,- գրում է The Financial Times-ը։
Նմանատիպ հոդվածներ
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Օվերչուկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օվեր...
Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ն...
Թրամփն ամփոփել է Պուտինի հետ հանդիպումը
Հիանալի և շատ հաջող օր Ալյասկայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ անցավ, ինչպես նաև ուշ երե...