Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի տնօրենի դեմ. Civilnet
Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել մի շարք պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին ՀՀ դատախազությունը հայտնել է Civilnet-ի հարցմանն ի պատասխան։
Ըստ պատասխանի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահի Դավիթ Փափազյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը), 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով (Փողերի լվացումը)։
Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացում), ինչպես նաև «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ տնօրեն, «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի, 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը)։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
Օգոստոսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Ձերբակալվել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի հաշվառման քննական բաժնի պետը և ևս 14 անձ
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչու...
«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը
Հարգելի ՀՖՖ, Ձեր հաղորդագրության մեջ շատ մանրամասներ են ներկայացված, բայց մի քանի հարցեր մնում են բաց: Այս մասին ֆե...
Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում. Փաշինյան
Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։ Այս մաս...