Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո հակառակորդները կանցնում են 102-րդ ռազմաբազայի հեռացման գործընթացին. «Մայր Հայաստան»

«Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո հակառակորդները կանցնում են 102-րդ ռազմաբազայի հեռացման գործընթացին. «Մայր Հայաստան»
Այսպես կոչված արևմտամետները հայտարարել են, որ ակցիա են պատրաստվում իրականացնել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Մայր Հայաստան»…

Այսպես կոչված արևմտամետները հայտարարել են, որ ակցիա են պատրաստվում իրականացնել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Մայր Հայաստան» շարժումը։


«Այլ իշխանության պարագայում նման հակահայկական ուժերի և թուրքական 5–րդ շարասյան գոյությունը մեր քաղաքական դաշտում անհնար կլիներ: Սակայն օրվա իշխանության պարագայում այս ամենը, հայտնի պատճառներով, ոչ միայն հանդուրժվում է, այլ նաև փաստացի խրախուսվում:


Արցախը գրավելուց, Սյունիքի տարածքը վիճելի դարձնելուց, «Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո մեր հակառակորդներն անցնում են հաջորդ կետին՝ 102-րդ ռազմաբազայի հեռացման գործընթացին, որից հետո Հայաստանի լիակատար հանձնումը Թուրքիային և Ադրբեջանին կդառնա ընդամենը տեխնիկայի հարց:


«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է ՀՀ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ռուսական ռազմաբազայի դեմ սադրիչ գործողությունները։ Ողբերգական կլինի, որ մեր հանրությունը հանդուրժի իր դեմ իրականացվող այս քայլը: Կրկնակի ողբերգություն է, որ ցեղասպանություն տեսած ժողովրդի հետ փորձում են կրկնել այն, ինչ կատարվեց 110 տարի առաջ:


Գյումրիի քաղաքապետարանը, համապատասխան ուժային կառույցները պետք է օրենքով սահմանված կարգով կանխեն ռուսական ռազմաբազայի և վերջին հաշվով՝ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ իրականացվող այդ թշնամահաճո ակցիայի կայացումը։


«Մայր Հայաստանն» իր բոլոր հնարավորություններով պաշտպանելու է Հայաստանի Հանրապետության շահերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ «Սրբազան» շարժման կազմակերպիչները ժողովրդին անվանում են «էշ». Մարիա Կարապետյան

«Պարզ ճակատով» հրապարակվեց ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ «Սրբազան» շարժման կազմակերպիչները ժողովրդին անվանում են «...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250