Ռուսաստանից արձագանքել են «Թրամփի ուղի» նախագծին
«Թրամփի ուղի» նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առնել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՌԴ սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Սյունիքի մարզով անցնող հաղորդակցությունները ապաշրջափակելիս մենք պետք է հաշվի առնենք ՌԴ սահմանապահների ներկայությունը: Միևնույն ժամանակ, նախարարությունը զերծ է մնացել իր կարծիքը հայտնելուց մինչև նախագծի մանրամասների ուսումնասիրությունը, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակված չեն»,- ասել է Ալեքսեյ Ֆադեևը:
Նա նշել է, որ Ռուսաստանը արդիական է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-22 թվականների եռակողմ համաձայնագրերը։ Կողմերից ոչ մեկը չի հայտարարել այդ համաձայնագրերից դուրս գալու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ «Սրբազան» շարժման կազմակերպիչները ժողովրդին անվանում են «էշ». Մարիա Կարապետյան
«Պարզ ճակատով» հրապարակվեց ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ «Սրբազան» շարժման կազմակերպիչները ժողովրդին անվանում են «...
Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ նիստին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավար...
Պատկերը շատ պարզ է և հստակ՝ ձայնագրություն կոչվածը կեղծված է. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ «Վասն խորտակելոյ զհակառակորդն վա...
ՀՀ-ի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով. Դավիթ Խուդաթյան
Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, սուվերենության պահպանմամբ, որը, կարծում ե...