Թրամփը վստահ է Եվրոպայի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ցանկության մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի կնքմամբ: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Եվրոպան պատրաստ է, որ նա խաղաղություն կնքի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցում: Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
«Ես շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ: Նրանք հիանալի մարդիկ են, ովքեր ցանկանում են գործարք կնքել», - գրել է Թրամփը։
Օգոստոսի 13-ին Բեռլինում տեղի է ունենում Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանս՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ մեկնել է Գերմանիա՝ Թրամփի հետ եվրոպացիների առցանց հանդիպմանը մասնակցելու համար: Հանդիպման ժամանակ մասնակիցները, ինչպես սպասվում է, կփորձեն համակարգել Արևմուտքի դիրքորոշումները՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև առաջիկա բանակցություններից առաջ։
Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը տեղի կունենա Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կքննարկեն Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են «Թրամփի ուղի» նախագծին
«Թրամփի ուղի» նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առն...
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ «Սրբազան» շարժման կազմակերպիչները ժողովրդին անվանում են «էշ». Մարիա Կարապետյան
«Պարզ ճակատով» հրապարակվեց ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ «Սրբազան» շարժման կազմակերպիչները ժողովրդին անվանում են «...
Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ նիստին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավար...