
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 11-13-ին գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օգոստոսի 11-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-13-ին աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 11-13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 33-35, երեկոյան՝ 29-31 աստիճան։