Ռուբիկ Հակոբյանի գործով նախաքննությունն ավարտվել է. նա կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռ.Հ.-ի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Նմանատիպ հոդվածներ
Տարանցիկ ուղին ժամանակի ընթացքում կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր. The Guardian
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ևս անդրդարձել է այսօր Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման...
Բացառիկ իրավունք ԱՄՆ-ին. ինչպես կկոչվի Հայաստանով անցնող ճանապարհը. Reuters
Վաղը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փա...
Արայիկ Հարությունյանը` ԱՄՆ-ում սպասվող եռակաողմ հանդիպման մասին
Սիրելի բարեկամներ, առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել...
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը. Ռուբիո
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքա...