
Սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային երկրային ֆիզիկայի ինստիտուտը հայտնում է.
«Վերջին երկու ամիսների ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին։
Հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի մեծ արեգակնային բռնկումից զանգվածային արտանետման` Երկրին մոտենալու պահը կառաջացնի զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ, քան նախկինում կանխատեսվում էր։ Մոդելները ցույց են տվել, որ մոլորակին կհարվածի բարձր արագությամբ շարժվող ամպային միջուկը, և մագնիսական դաշտի վրա ազդեցությունը կարող է շատ ավելի ուժեղ լինել», - ասվում է զեկույցում։
Նշվում է, որ պլազման Երկիր կհասնի օգոստոսի 8-ին, Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 08:00-ին։ Սակայն գեոմագնիսական իրավիճակի վատթարացման սկիզբը, կանխատեսումների համաձայն, կսկսվի արդեն հինգշաբթիից ուրբաթ գիշերը, քանի որ «Երկիրը կմտնի մեկ այլ մեծ կորոնալ անցքի գործողության գոտի»։
«Ամբողջական հարվածի պահին կանխատեսվում է, որ Kp գեոմագնիսական ինդեքսը կաճի մինչև 6 արժեք (համապատասխանում է G2 մակարդակին (միջին), որը ամենաբարձր արժեքն է հունիսի 13-ից ի վեր, երբ վերջին անգամ գրանցվել էր այս մակարդակի փոթորիկ»: