Իշխանությունն անընդհատ փոփոխում է կենսական հարցերի վերաբերյալ սեփական դիրքորոշումները․ Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․
«Այսօր-վաղը որոշվող՝ մեր ու մեր երեխաների ապագային վերաբերող ճակատագրական հարցերը ՀՀ իշխանությունը գաղտնի է պահում ու բոլորիս գցել է տեղեկատվական քաոսի մեջ:
Իշխանական քարոզչությունն այս օրերին հետևողականորեն թաքցնում է, թե ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսվում, իսկ հարցեր բարձրացնողները թիրախավորվում են «հակառուս», «հակաամերիկյան» և այլ պիտակներով ու լռեցվում ագրեսիվ քարոզչությամբ:
Սրան գումարած՝ իշխանությունն անընդհատ փոփոխում է արտաքին օրակարգի կենսական հարցերի վերաբերյալ սեփական դիրքորոշումները, անընդհատ հռչակում է «կարմիր գծեր», որոշ ժամանակ անց ինքն էլ ոտնատակ է անում դրանք։
Տեղեկատվական անորոշության պայմաններում հայկական տիրույթը դարձյալ հեղեղվել է ադբրեջանական ինֆորմացիաներով, որոնցով տարվում է հետևողական, պլանավորված քարոզչություն ադրբեջանական զավթողական ծրագրերի ու շահերի տեսանկյունից: Առկա են նաև որոշ միջազգային հրապարակումներ:
ՀՀ իշխանությունը բանը հասցրել է նրան, որ չկան կոնկրետ քննարկումներ, թե որոնք են հայկական պետական շահերը. ամեն ինչ պտտվում է ադրբեջանական պահանջների շուրջ: Ստացվել է` բանակցությունները միայն ադրբեջանական պահանջների բավարարման մասին են: Ադրբեջանական շատ հարցեր զրոյից դարձել են օրակարգի թեմաներ։ Տպավորություն է` Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի` Սյունիքի հետ է կապված:
Հայաստանի իշխանությունը պարտավոր է նախապես ու հետո էլ մեր ամբողջ ժողովրդին տալ մանրամասն հաշվետվություն մեր պետության, մեր բոլորի անվտանգության համար այս կենսական հարցերի վերաբերյալ, ինչպես հրարապարակներում բազմիցս պոպուլիստաբար խոստացել է, այլ ոչ թե վարպետորեն մոլորեցնի մեր հասարակությանը. միակ բանը, որ սովորել է այս տարիների ընթացքում»,- նշված է Թաթոյանի գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:&...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասի...