Մոտ օրերին հիբրիդային հարձակումները մեր պետության վրա ուժգնանալու են. Թորոսյան
ՔՊ խմբակցության պատգամավոր և կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է.
«Մոտ օրերին հիբրիդային հարձակումները մեր պետության վրա ուժգնանալու են, քանի որ մենք ավելի ենք մոտենում խաղաղության հաստատման մեր նպատակի իրագործմանը, ինչն էլ իր հերթին էականորեն բարձրացնելու է մեր ինքնիշխանությունն ու անկախությունը։
Այս նպատակի դեմ աշխատում է հայկական քաղաքական ներկապնակի մեծ մասը, ուղղորդված այնպիսի արտաքին ուժերի կողմից, որոնց պետք չէ խաղաղություն այս տարածաշրջանում, քանի որ այդ դեպքում նրանց ներկայության ներկայիս ձևը դառնալու է անիմաստ։
Նրանց նաև պետք չեն անկախ և ինքնիշխան պետություններ Հարավային Կովկասում, որոնք ինքնուրույն կարողանում են շփվել միմյանց հետ, լուծել միմյանց միջև եղած տարաձայնությունները, կառուցել վստահություն, որը երկար տարիներ չի եղել։
Հասկանալով սա՝ մենք չպետք է տրվենք նրանց տեղեկատվական և այլ տեսակի սադրանքներին, չպետք է տուրք տանք մանիպուլյացիաներին և տարատեսակ հին ու նոր քամիներին, որոնք մեզ փորձելու են շեղել խաղաղության և ինքնիշխան պետականության կառուցման կարևորագույն, բայց դժվար ճանապարհից։
Այս դժվար, բայց կարևոր ճանապարհը մենք միասին ենք անցնում, և մեզնից յուրաքանչյուրը՝ բառի բուն իմաստով յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, իր անգնահատելի դերն ունի այս գործընթացի հաջողության մեջ։ Ես վստահ եմ, որ մենք բոլորս, գիտակցելով այդ դերը, պինդ կանգնած կմնանք մեր պետականության կողքին։
Հետևեք պաշտոնական լրահոսին և լավ եղեք, քանի որ ամեն ինչ լավ է լինելու»
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը վաճառում է «Վիվա Արմենիա»-ի բաժնեմասը
Կառավարությունը հավանություն է տվել «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20 տ...
Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշին...
Սառնարանում դրած է այն, ինչ մենք ենք դրել այնտեղ. Փաշինյան
Հայաստանը մեզնից յուրաքանչյուրի համար այնպիսի տուն է, ինչպիսին այն տներն են, որից այսօր մենք դուրս ենք եկել և գնացել մեր...
Հայտնի է՝ ինչ քննարկում են ունեցել Փաշինյանը և Ուիթքոֆֆը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարա...