Սառնարանում դրած է այն, ինչ մենք ենք դրել այնտեղ. Փաշինյան
Հայաստանը մեզնից յուրաքանչյուրի համար այնպիսի տուն է, ինչպիսին այն տներն են, որից այսօր մենք դուրս ենք եկել և գնացել մեր գործերով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ով է ձեզնից, որ գնում կանգնում է հյուրասենյակում և ասում է, հյուրասենյակ, ուրեմն լսի, ինձ պետք է իտալական խոլ, իտալական ճաշասեղան, ճապոնական հեռուստացույց և ճապոնական օդորակիչ, լսում ես, հյուրասենյակ:
Կամ ով է գնում իր սառնարանի առաջ կանգնում ասում, սառնարան, հիմա դուռդ բացում եմ, եթե այնտեղ չեղավ 2 կգ նորմալ որակի Չանախ պանիր, 2 տուփ կարագ, 2 ձվակալ ձու և կաթ, ես քեզ պատուհանից դուրս եմ շպրտելու:
Մեզնից ոչ մեկը չի անում սա, ինչի՞ , ինչի՞ չի անում, որովհետև գիտենք, որ սառնարանում դրած է այն, ինչ մենք ենք դրել այնտեղ: Պետությունն էլ է նույնը: Բա Հայաստանն էլ է, մեր տունը: Տունը բաղկացած է հյուրասենյակից, ճաշասենյակից, ննջարանից, և իհարկե այնտեղ կա միայն այն, ինչ-որ մենք այնտեղ տեղադրել ենք: Եվ այս է պատճառը, որ ես ասում եմ ՀՀ ոչ մի քաղաքացի, ինքն իր անձնական բարեկեցության վրա չի ծախսում այնքան, ինչքան ծախսում է պետական և համայնքայինն բյուջեն:
Եվ ձեզնից յուրաքանչյուրի բարեկեցությունն առաջին հերթին կախված չի նրանից, թե ձեզնից յուրաքանչյուրն ինքն իր վրա ինչքան է ծախսում, դա կախված է նրանից, թե պետական և համայնքային բյուջեն ձեր բարեկեցության վրա ինչքան է ծախսում:
Հետևաբար, մեզնից յուրաքանչյուրը պետք ՀՀ-ի պետական բյուջեն վճարում անելիս վերաբերի, որ ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ մի գրպանից դնում է մյուս գրպանը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բաղային՝ Հայաստանի ներկայացրած առաջարկների ու Ադրբեջանի հայտարարությունների մասին
Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում է, որ դրա կյանքի կոչումը օգտակա...
Թորոսյանը Ջենիֆեր Լոպեսի համերգի վերաբերյալ հաշվարկներ է հրապարակել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել է մոտավոր հաշվարկներ...
Ադրբեջանի օդային տարածքը բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար. Քաղավիացիա
Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն ա...
Կառավարությունը վաճառում է «Վիվա Արմենիա»-ի բաժնեմասը
Կառավարությունը հավանություն է տվել «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20 տ...