Քաղաքականություն

Օրբանը նշել է՝ երբ Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի

Mariam Z.
Օրբանը նշել է՝ երբ Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը հրաժարվեն այն մտքից, որ երկիրը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


Նրա խոսքով՝ հակամարտությունը կլուծվի, երբ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։


«Խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ ամերիկացիները, եվրոպացիները և ուկրաինացիները կճանաչեն այն փաստը, որ ռուսները երբեք թույլ չեն տա, որ ՆԱՏՕ-ն լինի Ուկրաինայում՝ Ռուսաստանի արևմտյան սահմանին», -ասել է Օրբանը։


Օրբանը հավելել է, որ Ուկրաինայի ճգնաժամի պատճառը Արևմուտքի կողմից աջակցվող Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ցանկությունն է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250