
Թրամփը նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի զոհերի թիվը՝ մեկ տարվա ընթացքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում կորցրել է 112,500 զինվոր, որից գրեթե 20,000-ը՝ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում։ Թրամփը այս մասին գրել է իր Truth Social էջում։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, ուկրաինական կորուստները կազմում են մոտ 8,000 զոհված զինվոր, չհաշված անհետ կորածներին։
Նա նշել է, որ Ուկրաինան նույնպես քաղաքացիական զոհեր է ունի Կիևի և այլ քաղաքների վրա հրթիռային հարվածների պատճառով, սակայն այդ կորուստները, ըստ նրա, «ավելի փոքր մասշտաբի» են։
«Սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար. սա Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի», - ասել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ փորձում է դադարեցնել հակամարտությունը։