
Ադրբեջանի հերթական պահանջը՝ ռուսական կողմը կատարեց

Բաքվի կոշտ արձագանքից հետո Ռուսաստանի պաշտոնական պետական գործակալությունը՝ «ՏԱՍՍ»-ը Ստեփանակերտը փոխարինել է Լեռնային Ղարաբաղ արտահայտությամբ։ Սակայն այս փոփոխությունը ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Այս մասին հայատարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
«Նախ, Ռուսաստանի պետությունն, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և նրա պաշտոնական լրատվական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը, խախտել են միջազգային իրավունքը՝ Խանքենդի քաղաքը անվանելով հորինված անունով, ապա, իրավիճակը շտկելու փոխարեն, թույլ են տվել նոր աղավաղում՝ օգտագործելով այլևս գոյություն չունեցող և իրավական կարգավիճակից զրկված եզրույթ։
Այն փաստը, որ «ՏԱՍՍ» գործակալությունը նման փոփոխություններով ցուցաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը հակասող դիրքորոշում, նշանակում է, որ այն անմիջականորեն հանդես է գալիս որպես տեղեկատվական պատերազմի գործիք: Միջազգային տեղեկատվական գործակալությունները, մասնավորապես՝ պետական կառույցները, ինչպիսին է «ՏԱՍՍ»-ը, պետք է ցուցաբերեն օբյեկտիվ և օրենքի վրա հիմնված մոտեցում՝ պաշտոնական անուններն ու կարգավիճակները աշխարհաքաղաքական շահերի համար մանիպուլյացիայի ենթարկելու փոխարեն: Հակառակ դեպքում, նման վարքագիծը հնարավորություն է տալիս լրատվամիջոցներին ընկալել որպես դիվերսիայի գործիք, այլ ոչ թե տեղեկատվական գործիք»,- նշվում է հայտարարության մեջ:
Այս հայտարարությունից հետո լրատվական գործակալությունը կրկին ուղղում է «Այվազովսկու հուշարձանը քանդվել է Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղում» վերնագրով լրատվական հոդված, վերջապես նշելով Բաքվի կողմից այդքան սպասված Խանքենդի բառը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել էր իրենց երկրում գործող «ՏԱՍՍ» լրատվական գործակալության դեմ միջոցներ ձեռնարկել, ինչից հետո լրատվական գործակալությունը փոխել էր Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերնագիրը: