Տնտեսություն

Չինաստանից ներմուծվող որոշ ապրանքների համար կգործեն մաքսային արտոնություններ

Vika B. 87 դիտում
Չինաստանից ներմուծվող որոշ ապրանքների համար կգործեն մաքսային արտոնություններ

Կառավարությունն իր դեկտեմբերի 18-ի նիստում որոշում է կայացրել, համաձայն որի՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2030 թվականի նոյեմբերի 17-ը Չինաստանից Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ կկիրառվեն մաքսատուրքի վճարման արտոնություններ։


ԵԱՏՄ կանոնակարգերով Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է տարեկան 250 տոննա ծավալով հակագնագցման (դեմպինգ) տուրքի վճարումից ազատում՝ ՀՀ տարածք ներմուծվող Չինաստանի ծագում ունեցող չոր նյութի վերահաշվարկով 80 տոկոս կամ ավելի զանգված ունեցող տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների համար։


Կառավարությունից հայտնում են, որ ընդունված որոշմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման կատարումը, ինչը միտված է ԵԱՏՄ շրջանակում սահմանված պարտավորությունների լիարժեք իրագործմանը։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250