ԱՄՆ-ն փորձում է փոխզիջում գտնել Դոնբասի հարցում. Զելենսկին մանրամասնել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Միացյալ Նահանգները որոնում է փոխզիջումային տարբերակ Դոնբասի շուրջ՝ հաշվի առնելով հակամարտության կողմերի դիրքորոշումները։
Զելենսկու խոսքով՝ ռուսական կողմի հիմնական պահանջներից մեկը Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումն է Դոնբասից, սակայն Կիևի համար այդ պայմանը անընդունելի է։ Այդ պատճառով, նրա խոսքով, ԱՄՆ-ն փորձում է մշակել այնպիսի լուծում, որը կարող է ընդունելի լինել երկու կողմերի համար։
Ուկրաինայի նախագահը նաև տեղեկացրել է, որ ուկրաինական պատվիրակությունը կրկին մեկնել է Միացյալ Նահանգներ՝ խաղաղության ծրագրի մանրամասները քննարկելու նպատակով։ Զելենսկու խոսքով՝ այս անգամ բանակցություններին հնարավոր է մասնակցեն նաև եվրոպական երկրների ներկայացուցիչներ։
Նրա հայտարարությամբ՝ դիվանագիտական շփումները շարունակվում են, և Կիևը պատրաստ է քննարկումների՝ Ուկրաինայի շահերն ու ինքնիշխանությունը չվտանգող ձևաչափով։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...
ԱԱԾ-ն հաստատեց. Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է. Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ Կտրիճի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է»Հ...