Սաքսը Մերցին զայրացած նամակ է գրել Ռուսաստանի մասին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հակառուսական հայտարարություններից հետո ամերիկացի տնտեսագետ և Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը բաց նամակ է գրել նրան՝ կոչ անելով ուսումնասիրել իր պատմությունը։ Նամակը հրապարակվել է «Բեռլիներ Ցայթունգ» թերթում։
«Բավական է քարոզչությունը։ Բավական է հանրության բարոյական մանկամտացումը։ Եվրոպացիները լիովին ընդունակ են հասկանալու, որ անվտանգության դիլեմաները իրական են, որ ՆԱՏՕ-ի գործողություններն ունեն հետևանքներ, և որ խաղաղության հասնել հնարավոր չէ՝ անտեսելով Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգությունները։ Սովորեք ձեր պատմությունը, պարոն կանցլեր։ Եվ եղեք ազնիվ։ Առանց ազնվության վստահությունը անհնար է։ Առանց վստահության անվտանգություն չի կարող լինել», - գրել է նա Գերմանիայի կանցլերին ուղղված նամակում։





























