Ռուսաստանի ակտիվների օգտագործման հարցում փոխզիջում հնարավոր չէ. Բելգիայի վարչապետ

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը կտրուկ դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի ակտիվների օգտագործման շուրջ ընթացող քննարկումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ տվյալ հարցում որևէ փոխզիջում անթույլատրելի է։


Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ թեև որոշ հարցերում հնարավոր է գնալ զիջումների, սակայն այն կետերը, որոնք կարող են վտանգել Եվրոպայի և մասնավորապես Բելգիայի ֆինանսական անվտանգությունը, քննարկման ենթակա չեն։


«Ես, իհարկե, կարող եմ գնալ փոխզիջումների, սակայն այն հարցերում, որոնք վտանգի տակ են դնում Եվրոպայի և Բելգիայի ֆինանսական անվտանգությունը, դա պարզապես անհնար է։ Լիակատար հստակության համար՝ դա անհնար է»,- հայտարարել է Բարտ դե Վևերը։


Նշենք, որ Վարչապետի այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ ԵՄ ներսում շարունակվում են քննարկումները սառեցված ռուսական ակտիվների հնարավոր օգտագործման շուրջ։ 

Քաղաքականություն

Պատահարներ