Տնտեսություն

Անկանխիկի վարքագիծը առևտրում կտրուկ փոխվել է. ՊԵԿ նախագահ

Marine 116 դիտում
Անկանխիկի վարքագիծը առևտրում կտրուկ փոխվել է. ՊԵԿ նախագահ

Բյուջեի հավաքագրումները բավականին լավ են, երկնիշ աճերը, որոնց մասին պարբերաբար խոսում ենք այս նիստերին, պահպանվում են: Դեկտեմբերի 20-ին մուտքերի արդյունքներով հստակ պատկեր կունենանք: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես են պետբյուջեի հավաքագրումները:


«ՀԴՄ-ների մասով ևս պատկերը բավականին լավն է, ու եթե նայենք բոլոր կտրոնների քանակով, 18 տոկոսանոց աճ ունենք, հասույթով 11 տոկոսանոց աճ ունենք:


Բայց այստեղ ուրախալին այն է, որ անկանխիկի վարքագիծը առևտրում կտրուկ փոխվել է: Այս թվերի համեմատությամբ կտրոնների քանակով անկանխիկի 52 տոկոսանոց աճ ունենք, իսկ հասույթների՝ 31 տոկոսանոց աճ: Այս կտրոնների ու հասույթների մեծ մասն ապահովվում է անկանխիկ վճարումների միջոցով»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից